ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+25 °C
ՀԱՄԱՍ-ն ու «Հեզբոլլահ»-ը զայրացել են Իսրայելի վրա հարձակվելու` Իրանի դժկամությունից. Al-Jarida
00:06, 15.08.2024 | mamul.am
4668 | 0

ՀԱՄԱՍ-ը և «Հեզբոլլահ»-ը զայրացել են Իսրայելի վրա հարձակվելու` Իրանի դժկամությունից, գործն անգամ հասել է բղավոցների: Այս մասին հայտնում է քուվեյթյան Al-Jarida լրատվականը։
Հաղորդվում է, որ Իրանի և նրա արբանյակների միջև լարվածության աճի ապացույցներ կան՝ կապված ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի և «Հեզբոլլահ»-ի զինյալ թևի ղեկավար Ֆուադ Շուքրի սպանությանը պատասխանելու հարցի հետ։

Աղբյուրի տվյալներով՝ օգոստոսի 11-ին Իրանում հանդիպում է կայացել, որին մասնակցել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, «Հեզբոլլահ»-ի, ՀԱՄԱՍ-ի, Իսլամական ջիհադի, հութիների և իրաքյան շիա զինյալների ներկայացուցիչներ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչները կոչ են արել զերծ մնալ Իսրայելի վրա հարձակումներից առնվազն մինչև Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլի ավարտը։ Այնինչ խմբավորումները պահանջել են առանց հապաղելու հզոր հարվածներ հասցնել «սիոնիստներին» բոլոր կողմերից։ Իրանցիները դա անվանել են Իսրայելի շահերին սպասարկող արկածախնդրություն։

«Հեզբոլլահ»-ն ասել է, որ այլևս չի կարող զսպել հարվածը, և որ գրոհայինները որոշ տեղերում կարող են նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել: Վիճաբանությունը վերաճել է գոռգոռոցների, իսկ խմբակցության պատվիրակները զայրացած լքել են նիստը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր