ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+22 °C
Կաթողիկոսի եղբորորդու գործով նիստերը չեն կայանում. «Ժողովուրդ»
09:00, 15.08.2024 | mamul.am
1519 | 0

Կաթողիկոսի կալանավորված դատախազ եղբորորդու դատական նիստերը մոտ 6 ամիս է` չեն կայանում:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` խնդիրն այն է, որ դատարան չեն ներկայանում գործով տուժողները ու տարբեր պատճառաբանություններ են առաջ քաշում: Հայտնի դարձավ, որ քրեական գործը դատարանում ավարտական փուլ է հասել ու կանգ առել:
Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը տևական ժամանակ կալանքի տակ մնաց, և վերջին ամիսների ընթացքում նրա խափանման միջոցը փոխվեց:

Ինչպես հայտնի է՝ 2022 թվականի հունիսի 11-ին ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ.Ն-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն.Դ-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն նպաստելու համար, պաշտոնեական դիրքն օգտագործելով, Գ.Գ-ի և Ն.Ա-ի օժանդակությամբ և միջնորդությամբ Ն.Դ-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.500.000 ՀՀ դրամ կաշառք։ Կորյուն Ներսիսյանի գործը Հակակոռուպցիոն դատարանում է:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր