ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հաղորդում է Axios-ը։ Պորտալի աղբյուրները նշում են, որ Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են Գազայի հատվածում հրադադարի շուրջ գործարքի թեման։ Հոդվածում նաև ասվում է, որ Թրամփը ցանկացել է Նեթանյահուին համոզել՝ կնքել գործարքը։ Զրույցի ստույգ բովանդակությունն անհայտ է, հավելել են աղբյուրները։ |
Բաժանորդագրվել լրահոսին