ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+22 °C
«Երեկ մի տրագիկ տեսարանի ականատես եղա». Արմեն Հովասափյան
09:42, 15.08.2024 | mamul.am
3814 | 1

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ մի տրագիկ տեսարանի ականատես եղա, թե ինչպես է Նիկոլը մի խումբ 7-8 տարեկան երեխաների տարել իր աշխատասենյակ ու աղանդավոր պրեպոդոբնու դեմքով ինքնամոռաց քարոզ անում:
Ուրեմն, տեսարանը հետևյալն ա. դարակի վրա սահմանազատում կոչվածի սյունի մակետն էր դրված՝ որպես «աննախադեպ ձեռքբերման» առհավատչյա: Էտ պահին երեխեքից մեկը հարցնում է, թե «էս դրվածն ի՞նչ է» (երևի մի քանի դուբլ պարապելուց հետո հաջող կադրը վերջապես ստացել էին): Ու հենց ստեղ միանգամից ոգևորվածության ալիքը պայթում ա: Նիկոլը նախ ցույց է տալիս ՀՀ քարտեզի իր հայտի խաղալիքը, հետո էլ թե բա՝ «սա ՀՀ ու Ադրբեջանի սահմանի առաջին սահմանասյունն է»:
Մոտս տպավորություն էր, որ սա ավելի շատ Ալիևի համար մի առանձին հաշվետու համերգ էր, որտեղ Նիկոլն ասում էր, թե «տնային աշխատանքը» ի՞նչ մակարդակի ու ամբողջությամբ է կատարված: Կասկածից վեր է, որ էս տեսարանն առաջին հերթին Ադրբեջանին ուղղված մեսիջների տրցակ էր, որն իրականացվեց երեխաների ձեռամբ:
Տնաքանդն էն աստիճանի միանգամից մտավ թեմայի մեջ՝ ասես ինքն Արտաշես Բարեպաշտն ա ու Մեծ Հայքի սահմանները միվորելուց ու հստակեցնելուց հետո սահմանաքարերն ա դրել՝ մոռանալով, որ ինքն ընդամենը շարքային կզած կապիտուլյանտ ա, ուրիշ ոչինչ»:

Տեսանյութը՝ Կառավարության էջից
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր