Չորեքշաբթի Ֆրանսիայի արևելքում Rafale կործանիչների բախման հետևանքով ֆրանսիացի 2 օդաչուներ են զոհվել։ Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ցավով տեղեկացանք ուսումնամարզական թռիչքի ժամանակ ավիավթարի հետևանքով կապիտան Սեբաստիեն Մաբիրեի և լեյտենանտ Մատիս Լորենսի մահվան մասին»,- X-ում գրել է Մակրոնը։
|