Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել Ակադեմիական քաղաքի 450 էջանոց մաստեր պլանի փաթեթը։ Նա չի ասել, թե ով է ֆինանսավորելու 17-րդ թաղամասի ղռերում բազում միլիարդավոր դոլարներ արժեցող ծրագիրը, ե՞րբ է իրականացվելու Նյու Վասյուկի-ական այդ ծրագիրը։ Փաշինյանն ասել է, որ գերմանացի մասնագետները հաշվարկել են անգամ, թե որտեղից են ակադեմիական քաղաք փչելու քամիները։ Դա իմանալու համար գերմանացի մասնագետ լինել պետք չէ, ակադեմիական քաղաքի մեծ, սուտ քամին փչում է հենց Նիկոլ Փաշինյանը»: |