ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+22 °C
Սպիտակ տունը հերքել է ԱՄՆ-ի մասնակցությունը Կուրսկի վրա Ուկրաինայի հարձակման պլանավորմանը
11:24, 15.08.2024 | mamul.am
1557 | 1

Վաշինգթոնը չի մասնակցել ՌԴ Կուրսկի մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման նախապատրաստմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քարին Ժան Պիեռը:

«Ես այլևս ասելիք չունեմ։ Մենք որևէ ձևով մասնակցություն չենք ունեցել այդ հարձակման պլանավորմանը»,- ասել է նա։

Այն մասին, որ Կիևը նախապես չի զգուշացրել Վաշինգթոնին գործողության նախապատրաստման մասին, ասել է նաև Փենթագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը։ Բացի այդ, նա նշել է, որ Կուրսկում ամերիկյան զենքի կիրառմամբ հարվածները համապատասխանում են ԱՄՆ քաղաքականությանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր