ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+22 °C
Քննարկվում է ջրհեղեղի հետևանքով տուժած տնտեսվարողներին աջակցելու հարցը
11:18, 15.08.2024 | mamul.am
843 | 0

Կառավարության այսօրվա նիստի օրակարգի զեկուցվող հարցերը վերաբերում են 2024թ. մայիսի 26-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման միջոցառումների հերթական փաթեթին: Այս մասին հայտնեց վարչապատ Փաշինյանը: «Տուժած տնտեսվարողների շրջանակն ու պատճառված վնասները գույքագրվել են մարզպետարանների կողմից: Քաղաքաշինության կոմիտեի ու նախարարության աշխատակիցների կողմից իրականացվել են այցելություններ աղետի գոտի, տուժած տնտեսվարողի գործունեության վայր, գնահատվել անշարժ գույքի վնասվածության աստիճանը: Տուժած տնտեսվարողների վերաբերյալ ամփոփ տվյալները մարզպետարանների կողմից կփոխանցվեն հանրապետական հանձնաժողով, հաստատվելուց հետո՝ ՆԳՆ-ի միջոցով՝ Էկոնոմիկայի նախարարություն՝ աջակցության գործընթացն իրականացնելու նպատակով»,- զեկուցեց Էկոնոմիկայի նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՀՀ կառավարության նիստը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր