ՌԴ Բելգորոդի մարզում դաշնային բնույթի արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻ նախարար Ալեքսանդր Կուրենկովը։ «Զեկույցների ընթացքում ձեռք բերված տեղեկատվության համաձայն՝ առաջարկում եմ Բելգորոդի մարզի տարածքում առաջացած արտակարգ իրավիճակը վերագրել դաշնային բնույթի արտակարգ իրավիճակի և սահմանել արձագանքման դաշնային մակարդակ»,- ասել է նա։ |