«Վերջերս Իջևանում էի: Գետի հունի մեջ անտառ է ձևավորվել: Ծառերն էդտեղից մաքրելը պարտադիր է, բայց ՏԻՄ-ն ասում է՝ ընթացակարգ կա, որն էնքան բարդ է, որ կարող է երեք տարի շրջանառվի ու մինչև հաջորդ ջրհեղեղը էդ ծառը օրինական ճանապարհով հնարավոր չլինի կտրել»,- Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետը՝ հանձնարարելով հստակեցնել ընթացակարգերը: «Քանի որ երկար տարիներ չի մաքրվել, գետի մեջ, բառի բուն իմաստով, անտառ է աճել: Անտառը լավ է, երբ անտառում է, բայց երբ, ասենք, շենքի մեջ է աճել, չի նշանակում՝ պետք է արգելոց հայտարարենք... Եթե ջուրը վարարեց, ջրհեղեղ եղավ, ջուրը դուրս է գալու փողոց՝ տներ, արտադրամասեր, քշելու է, տանի: Պետք է հուները մաքրել»,- հավելեց Փաշինյանը: |