ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Եթե անտառը շենքի մեջ է աճել, չի նշանակում՝ պետք է արգելոց հայտարարենք». Նիկոլ Փաշինյան
12:18, 15.08.2024 | mamul.am
1923 | 1

«Վերջերս Իջևանում էի: Գետի հունի մեջ անտառ է ձևավորվել: Ծառերն էդտեղից մաքրելը պարտադիր է, բայց ՏԻՄ-ն ասում է՝ ընթացակարգ կա, որն էնքան բարդ է, որ կարող է երեք տարի շրջանառվի ու մինչև հաջորդ ջրհեղեղը էդ ծառը օրինական ճանապարհով հնարավոր չլինի կտրել»,- Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետը՝ հանձնարարելով հստակեցնել ընթացակարգերը: «Քանի որ երկար տարիներ չի մաքրվել, գետի մեջ, բառի բուն իմաստով, անտառ է աճել: Անտառը լավ է, երբ անտառում է, բայց երբ, ասենք, շենքի մեջ է աճել, չի նշանակում՝ պետք է արգելոց հայտարարենք... Եթե ջուրը վարարեց, ջրհեղեղ եղավ, ջուրը դուրս է գալու փողոց՝ տներ, արտադրամասեր, քշելու է, տանի: Պետք է հուները մաքրել»,- հավելեց Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր