«Կֆիքսե՞ք՝ որ գերատեսչության ղեկավարները չեն գնացել արձակուրդ. միայն նրանք, ովքեր բռնաճնշումներ պետք է իրականացնեն՝ Նիկոլի աթոռը պահելու համար»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը: «Ոստիկանությունը, որ պետք է ռեպրեսիաներ իրականացնի, քննչականները, որ պիտի գործերը կարեն, դատավորները, որ պիտի կալանք տան, տեղում են, նստած են 24/7 ռեժիմով»,- հավելեց նա: |