ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +28 °C Վաղը`+25 °C
Ռուստամ Բադասյանը՝ աղմկահարույց նախագծի մասին
13:42, 15.08.2024 | mamul.am
2721 | 0

Կառավարության նիստից հետո լրագրողները ՊԵԿ նախագահից պարզաբանումներ են խնդրել աղմկահարույց նախագծի վերաբերյալ, որի մասին բարձրաձայնում է գործարար Վահրամ Միրաքյանը: «Քրեական օրենսգրքում կարգավորում կա, որը չի համարվում լավ պրակտիկա, ասում է՝ եթե հարկային հանցագործությունը կբացահայտվի, կբերես, բացահայտի մասով գումարը կվերականգես ու կազատվես քրեական պատասխանատվությունից: Իմ կարծիքով՝ այս հոդվածի պատճառով մրցակցային իրավիճակը խաթարված է: Օրինակ, նույն շուկայում գործում են երկու տնտեսվարող սուբյեկտ, մեկը գործում է լրիվ կարգապահ, վճարում բոլոր հարկերը, մյուսը՝ խուսափում հարկերից: Ինչ-որ պահի ՊԵԿ-ը հայտնաբերում է, հայտնաբերում իրավախախտման մի մասը, ապացուցում դրանից է՛լ ավելի փոքր մասն ու տնտեսվարողն ասում է՝ շատ լավ, բերեմ վճարեմ, ազատվեմ քրեական պատասխանատվությունից: Որքանո՞վ է սա արդար կարգապահ հարկ վճարողի նկատմամբ»: Մանրամասները՝ տեսանյութում:

Ռուստամ Բադասյանի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր