ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում բրազիլացու հետ տեղի ունեցած միջադեպին. «Մի հատ պատկերացնենք, էլի. մաքսային ծառայող, որը մեր հայրենակիցն է, ստիպում է մարդուն թմրանյութ խմի, մի հատ կադրը պատկերացրեք, էլի... Եթե որևէ մեկը ոչ պրոֆեսիոնալ է գործում, պետք է ենթարկվի պատասխանատվության, բայց եղել է հետևյալը. անձը, մեծ հավանականությամբ, տեղափոխել է թմրանյութ: Մեր ռիսկերի համակարգը թիրախավորել է, որ ինքը ենթակա է զննության, զննության ընթացքում դուրս են բերվել շշերը: Քաղաքացին, ենթադրաբար կասկածները ցրելու համար, որոշել է՝ կարող է ապացուցել խմելու տեսքով. իհարկե, դա նորմալ ընթացակարգ չէ»,- ասել է Բադասյանը: Նա նշել է, որ քննություն է ընթանում: |