ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +19 °C ... +32 °C Վաղը`+34 °C
«Կուրսկի վրա հարձակումը քննարկվել է Արևմուտքի հետ»․ Պոդոլյակ
15:42, 15.08.2024 | mamul.am
2704 | 2

Ուկրաինայի իշխանությունները ՌԴ Կուրսի մարզի վրա հարձակման նախապատրաստումը քննարկել են արևմտյան գործընկերների հետ։ Այս մասին The Independent-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Թերթը նշում է, որ Ուկրաինայի արևմտյան առանցքային դաշնակիցները, ներառյալ՝ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն, ավելի վաղ հերքել էին, որ Ուկրաինան տեղեկացրել է հարձակման նախապատրաստման մասին։

«Կան բաներ, որոնք պետք է արվեն անակնկալ կերպով և տեղում։ Հարձակման հարցով քննարկումներ եղել են գործընկերների հետ, պարզապես՝ ոչ հրապարակային մակարդակով»,- ասել է Պոդոլյակը։

Նրա խոսքով՝ հանկարծակի հարձակումը «հոգեբանական մարտավարություն» է և միակ միջոցը, որը կստիպի Ռուսաստանի նախագահին նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր