Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Մինչ այս պահը «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և քաղաքային իշխանության ոչ մի աշխատակից չկա»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հրազդանի կիրճում վթարվել է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը: |