ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +19 °C ... +32 °C Վաղը`+34 °C
Ռուսաստանում ՀՀ նորանշանակ դեսպանը մինչև վերջերս բիզնես ուներ այդ երկրում
16:12, 15.08.2024 | mamul.am
2085 | 0

Օգոստոսի 14-ին նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետի առաջարկով Գուրգեն Արսենյանին նշանակել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Մինչև անցյալ տարի Արսենյանը Ռուսաստանում բիզնեսի սեփականատեր էր, գրում է «Հետք»-ը: Գուրգեն Արսենյանի հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նա ԱԺ ամենահարուստ պատգամավորներից էր:

Ըստ իր վերջին՝ 2023թ. տարեկան հայտարարագրի՝ Արսենյանը բաժնեմաս ուներ 8 ընկերություններում, որոնցից 7-ը հայկական են, 1-ը՝ ռուսական: Այդուհանդերձ, հայկական ընկերություններից մեկը՝ «Էլդորադո-Արմեն» ՍՊԸ-ն, որտեղ Գ. Արսենյանը 51 % փայ ուներ, 2020-ին սնանկ է ճանաչվել, իսկ 2023-ի տարեվերջին սնանկության գործն ավարտվել է ընկերության լուծարումով: 2023-ի հունիսից չկա նաև միակ ռուսական ընկերությունը՝ «Վկրեդիտ24» ՍՊԸ-ն, սակայն նախկին պատգամավորի 2023թ. տարեկան հայտարարագրում չի երևում, որ ընկերությունն այլևս գոյություն չունի: Արսենյանն այդ հայտարարագրում նշել է, որ տարեվերջի դրությամբ եղել է ընկերության 13 %-ի սեփականատեր: Ավելին՝ 2021-ին պատգամավոր դառնալուց առաջ նա 400 հազ. դոլար անտոկոս փոխառություն էր տվել այս ընկերությանը. 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ փոխառության չափն անփոփոխ էր: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր