Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Այս մասին տեղեկությունը «Ֆակտոր»-ի հետ զրույցում հաստատել է Տոնոյանի փաստաբան Ալբերտ Բենգլյանը։ Որոշումը կայացրել է Տոնոյանի գործը քննող դատավոր Վահե Դոլմազյանը։ Նախկին նախարարն այս պահին դեռևս ազատության մեջ չէ, արգելանքից կազատվի գրավի գումարը վճարելուց հետո։ Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն անցնում է «Անպիտան հռթիռներ»-ի քրեական գործով։ Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: |