Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի շրջանում օպերացիայի համար օգտագործում են գրավված ռուսական զինտեխնիկա։ Ուկրաինայի Սումիի շրջանում ռուսական հայտնի T-90M տանկը լուսանկարել է AFP-ի լրագրող Ռոման Պիլեպեյը։ Տանկի կողամասում նկարվել է սպիտակ եռանկյունի` Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի գործողությանը տեխնիկայի մասնակցության մարտավարական նշան: «Գործակալությունը» գրում է, որ դա նկարում պատկերված T-90M-ն է, ինչը հաստատել է X սոցիալական ցանցի OSINT տեխնիկական հաշիվը, ինչպես նաև «Թելեգրամ»-ի ռուսական Z-ալիքները։ Պատերազմի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը գրավել են առնվազն հինգ այդպիսի տանկ՝ ըստ Oryx նախագծի տվյալների։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը կորցրել է այդ տանկերից առնվազն 103-ը։ Oryx-ը հաշվում է երկու կողմերի կորցրած սարքավորումների թիվը՝ հիմնվելով հրապարակված լուսանկարների և տեսանյութերի վրա: |