ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ռուսաստանին կոչ է արել կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և անհապաղ դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքից։ այս մասին հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ն։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն ընդգծել են, որ Աբխազիան և Ցխինվալիի շրջանը մնում են Վրաստանի անբաժանելի մասը՝ չնայած Ռուսաստանի կողմից դրանց միացմանն ուղղված քայլերին, ներառյալ՝ ինտեգրացիոն համաձայնագրերի ստորագրմամբ, ինչպես նաև ռազմավարական օբյեկտների, մասնավորապես՝ Բիչվինտա հանգստավայրի, Սուխումի օդանավակայանի և Օչամչիրա նավահանգստի փոխանցմամբ, և 2024 թվականին ապօրինի ընտրությունների անցկացմամբ։ |