Գյումրու պատմական կենտրոնում գտնվող Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի նախկին շենքը, որը 2018 թվականին նորօրյա իշխանությունը տրամադրել էր Շիրակի մարզի երկրագիտական թանգարանին, այնուհետ շենքի կեսն էլ հատկացվել էր թիվ 1 պոլիկլինիկային, այժմ ծառայելու է` որպես Լոզանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղ։ Այսօր ավագանին հավանություն տվեց այդ շենքը Գյումրի համայնքին նվիրաբերելու ու Լոզանի հյուրընկալության դպրոցին փոխանցելու նախագծին։ Լոզանի համալսարանն ստեղծվել է 1800-ականների սկզբին ու համարվում է աշխարհում զբոսաշրջության ու սպասարկման ոլորտում առաջինը։ Ծրագիրն իրականցվում է շվեցարահայ բարերար Վահե Գաբրաշի միջոցներով։ Աշխատանքային խումբ է ստեղծվել, որը համաձայնություն է տվել, որ Լոզանի համալսարանը գործի Հայաստանում։ |