ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Գործարարնե՛ր, որ ամիսը 10 միլիոն էիք տալիս ու հանգիստ ապրում, աչքներդ լույս». Բագրատ Սրբազան
22:24, 15.08.2024 | mamul.am
3603 | 1

«Սիրելի՛ գործարարներ, աչքներդ լույս. ՊԵԿ-ը տեռորի է ենթարկում գործարարներին»,- այսօր Նուբարաշեն համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը` անդրադառնալով ՊԵԿ-ի առաջարկած նոր նախագծին:

«Մեր գործարարները ենթարկվելու են ահռելի ահաբեկության: Այնինչ գործարարների մեծ մասն ասում էր` դե մենք մեր գործն ենք անում, մեր 10 միլիոնն ուղարկում ենք «Իմ քայլը» հիմնադրամին ու գլուխներս կախ ապրում ենք: Չեն ասում, որ իրենց հայրենիքն է խլվում, իրենց ընտանիքների ճակատագիրն է խեղվում: Դեռ մի բան էլ վեհությամբ են խոսում, թե` այդպես իրենց կյանքը թեթև են ապրում: Դե ապրե՛ք»,- դիմելով գործարար համայնքին` ասաց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր