Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Մարզպետն անտեղյակ է, որ Խաշթառակի ժամանակավոր կամուրջն ավելի քան մեկ շաբաթ գործում է: 1. Ո՞ր կազմակերպությունը, ինչքա՞ն գումարով էր կառուցել Խաշթառակի ժամանակավոր կամուրջը, Օգոստոսի 14-ին մարզպետարանից պատասխանել են․ «Խաշթառակի ժամանակավոր կամուրջը կառուցվում է «Վեհ Իշխանասար» ՍՊԸ-ի կողմից և գտնվում է ավարտական փուլում: Ներկա պահին մեր կողմից ֆինանսական միջոցներ դեռևս չեն հատկացվել: Առաջիկա ծրագրերում նախատեսվում է Խաշթառակի հիմնական կամրջի փոխարեն կառուցել նոր կամուրջ»։ Մարզպետն անտեղյակ է, որ վերանորոգված Խաշթառակի ժամանակավոր կամուրջն օգոստոսի 6-ից գործում է։ «Տավուշ» հեռուստաընկերության տվյալներով՝ Խաշթառակի ժամանակավոր կամրջի շինարարության արժեքը 32 միլիոն դրամ է»։ |