Երևանյան «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում 1:0 հաշվով հաղթել է ղազախական «Օրդաբասիին» և երկու խաղերի արդյունքում առավելության հասնելով 2:0 հաշվով՝ դուրս է եկել որակավորման փլեյ-օֆֆ փուլ: Պատասխան խաղի միակ գոլը հանդիպման 66-րդ րոպեին հեղինակել է «Փյունիկի» նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն: Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում ևս միակ գոլը խփել էր Օտուբանջոն: |