Այսօր կայացավ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի ԱԵԿ-«Նոա» հանդիպումը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կայացավ Հունաստանում։ Առաջին խաղում երևանյան ակումբը 3-1 հաշվով հաղթանակ էր տարել։ Պատասխան հանդիպումն ավարտվեց հունական թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Այսպիսով «Նոան» հաղթեց ընդհանուր դիմակայությունում 3-2 հաշվով և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ: Քիչ առաջ որակավորման այս փուլը հաղթահարեց նաև «Փյունիկ»-ը: |