ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Ինքնաձիգով, դանակով հարձակվել են Վարագավանի վարչական ղեկավարի վրա
00:30, 16.08.2024 | mamul.am
3864 | 1

Այսօր՝ օգոստոսի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Տավուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարագավան բնակավայրի վարչական ղեկավարի աշխատասենյակում ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները պարզել են, որ ժամը 16։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչներ 28-ամյա Կալին Մանուչարյանը 28-ամյա Դավիթ Կարապետյանի հետ միասին գնացել են Վարագավան բնակավայրի վարչական ղեկավար 42-ամյա Արմեն Աբրահամյանի աշխատավայր, մտել նրա աշխատասենյակ և կենցաղային հարցերի շուրջ Կ․ Մանուչարյանն սկսել է զրուցել վարչական ղեկավարի հետ, զրույցն այնուհետև վերածվել է վիճաբանության, որի ժամանակ Կ․ Մանուչարյանը հայտնել է, որ գյուղի տերերը իրենք են ու սկսել է հայհոյանքներ հնչեցնել Ա․ Աբրահամյանի հասցեին, հարձակվել նրա վրա և հարվածներ հասցրել դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա դիմել փախուստի։

Արդեն վիրավոր վիճակում Ա․ Աբրահամյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով դեպի Վարագավանի միջնակարգ դպրոցի ուղղությամբ հետապնդել է նրան, այդ ընթացքում դպրոցին հարակից տարածքում Բերդ-Վարագավան ավտոճանապարհին վերջինս մեքենայի առջևը իր կողմից վարվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով փակել է Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Կարեն Միրզոյանը և Կ․ Մանուչարյանի հորեղբայրը, Տավուշի մարզի բնակիչ 56-ամյա Արամ Մանուչարյանը, ով ուղևորի նստատեղից իջել է ձեռքին ունենալով ինքնաձիք, սկսել է հայհոյանքներ հնչեցնել Վարագավանի վարչական ղեկավարի հասցեին, որ կսպանի, ապա մարտական դիրքի է բերել ինքնաձիգը ու այդ պահին նրանց և Ա․ Աբրահամյանի միջև սկսվել փոխադարձ ծեծկռտուք, որի ընթացքում վարչական ղեկավարին հաջողվել է Ա․ Մանուչարյանի ձեռքից խլել ինքնաձիգը, որից հետո Ա․ Մանուչարյանը դանակով փորձել է հարվածել Ա․ Աբրահամյանին, որը նրան չի հաջողվել և Կ․ Միրզոյանը «Mercedes»-ով դիմել է փախուստի։

Ոստիկանները ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ Կ․ Մանուչարյանին, Ա․ Մանուչարյանին և Կ․ Միրզոյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Ինքնաձիգը ոստիկանները ներկայացրել են քննիչին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր