Ստամբուլում ուժգին երկրաշարժի դեպքում մոտ 600 հազար տուն կարող է փլուզվել, հայտարարել է Թուրքիայի բնապահպանության և քաղաքաշինության նախարար Մուրատ Քուրումը։ Նրա խոսքով, քաղաքում մոտ 1,5 մլն բնակելի շենք սեյսմակայուն չէ։ «Գրեթե 600 հազար տուն կարող է ավերվել առաջին րոպեներին։ Իշխանություններն արդեն սկսել են շենքերում ամրացման աշխատանքներ իրականացնել»,- նախարարի խոսքը մեջբերում է Yeni Şafak-ը։ |