Լոնդոնի կենտրոնում հրդեհվել է Somerset House պատմական պալատը, որտեղ գտնվում է գեղարվեստի թանգարանը, հայտնում է Sky News-ը։ Հրդեհը պատել է շենքի տանիքը։ Մարմանը մասնակցում է մոտ 125 հրշեջ։ Հրդեհի պատճառները դեռ պարզված չեն, զոհեր և վիրավորներ չկան։ Somerset House-ը կառուցվել է 1547 թվականին և փրկվել է Լոնդոնի Մեծ հրդեհից։ Ժամանակին թագավորական պալատի շենքն այժմ արվեստի, մշակույթի և զվարճանքի կենտրոն է: Նրա պատկերասրահներից մեկում է գտնվում աշխարհի ամենամեծ արվեստի հավաքածուներից մեկը: |