Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Լիբանանի խորքում գտնվող` «Հեզբոլլահի» զենքի պահեստի վրա, հայտնում են լիբանանյան աղբյուրները։ Պահեստները գտնվել են Բաալբեկ քաղաքի շրջակայքում՝ Բեքաա հովտում։ Ականատեսները հայտնել են, որ հարձակումից հետո տեղի են ունեցել հզոր երկրորդական պայթյուններ և պահեստում պահվող մի քանի հրթիռների ինքնաբուխ արձակումներ: Բաալբեկը գտնվում է Իսրայելի հետ սահմանից մոտավորապես 100 կմ հեռավորության վրա։ |
Բաժանորդագրվել լրահոսին