ԱՄՆ Արիզոնա նահանգի Կոչիս օկրուգում ձերբակալվել է 66-ամյա Ռոնալդ Սիվրուդը, որը սպառնում էր սպանել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, գրում է Hill-ը։ Հաղորդվում է, որ Թրամփն իր անվտանգության ծառայության պահանջով անսպասելիորեն ընդհատել է NewsNation հեռուստաալիքին տված հարցազրույցը։ CNN-ի տվյալներով՝ Սիվրուդը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում սոցցանցերում մի քանի հաղորդագրություն է տեղադրել, որոնցում սպառնացել է սպանել Թրամփին։ Չի նշվում, թե հատկապես որ կայքերում է վերջինս հրապարակում արել։
|
Բաժանորդագրվել լրահոսին