ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
ԱՄն-ն նոր լայնածավալ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ 
20:42, 23.08.2024 | mamul.am
4531 | 2

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է Ռուսաստանից, Ասիայից, Եվրոպայից և Մերձավոր Արևելքից 400 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին։

Գերատեսչությունը նշել է, որ սահմանափակող միջոցները վերաբերում են նրանց, ում ապրանքներն ու ծառայությունները թույլ են տալիս Ռուսաստանին աջակցել ռազմական ջանքերին և շրջանցել պատժամիջոցները։ «Ամբողջ աշխարհի բիզնեսները, ֆինանսական հաստատությունները և կառավարությունները պետք է ապահովեն, որ նրանք չաջակցեն ռուսական պաշտպանական մատակարարման շղթաներին»,- ասել է ԱՄՆ-ի ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն: «Current Time»-ը գրում է, որ ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսլովի որդին ու հարսը` Պավել Բելոուսովը և նրա կինը՝ Եվգենիան, ենթարկվել են պատժամիջոցների։ ԱՄՆ-ն Անդրեյ Բելոուսովին ներառել է պատժամիջոցների ցուցակում դեռ 2022 թվականի դեկտեմբերին։

Իրավաբանական անձանց թվում են Evraz-ի, Liquefied Natural Gas Yakutia ՍՊԸ-ի, Magnitogorsk Iron and Steel Works-ի, Norilsk Nickel գործարանների, ռուսական բեռնափոխադրող Air Bridge Carg-ի, Մոսկվայի ոսկերչական գործարանի, յոթ LNG փոխադրողների և հարակից ընկերությունների մասնաճյուղերը: Բացի ռուսականներից, պատժամիջոցների ցանկում ներառված են, մասնավորապես, Թուրքիայի, Չինաստանի և ԱՄԷ-ի քաղաքացիներն ու ընկերությունները։

«Գանձապետարանը տեղյակ է Ռուսաստանի ջանքերի մասին՝ հեշտացնելու պատժամիջոցների շրջանցումը` բացելով ռուսական ֆինանսական հաստատությունների նոր օտարերկրյա մասնաճյուղեր և դուստր ձեռնարկություններ: Օտարերկրյա կարգավորիչները և ֆինանսական հաստատությունները պետք է զգուշանան Ռուսաստանի ֆինանսական հաստատությունների օտարերկրյա մասնաճյուղերի կամ դուստր ձեռնարկությունների հետ ցանկացած գործարքից` ներառյալ ռուսական ֆինանսական հաստատությունների նոր մասնաճյուղեր կամ դուստր ձեռնարկություններ բացելու փորձերից»,- ասվում է ԱՄՆ-ի գանձապետարանի հայտարարության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր