Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալել են Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում, հաղորդում է ֆրանսիական TF-1 հեռուստաալիքը։ Ֆրանսիայի օդային տրանսպորտի ժանդարմերիայի աշխատակիցները Դուրովին ձերբակալել են Ադրբեջանից ժամանած մասնավոր ինքնաթիռի թեքահարթակից իջնելուց անմիջապես հետո։ Դուրովի նկատմամբ Ֆրանսիայի Ազգային դատական ոստիկանության դեպարտամենտը որոշում է կայացրել։ Նա կալանքի տակ կառնվի։ Օրդերը տրվել է այն պատճառով, որ Դուրովը չի համագործակցել Ֆրանսիայի անվտանգության ուժերի հետ, նշում է TF1-ը։ Ֆրանսիայի իշխանությունները նրան դիտարկում են` որպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների պոտենցիալ հանցակից: Այս մեղադրանքներով Դուրովին կարող է սպառնալ 20 տարվա ազատազրկում։ Նա «անպայման» կձերբակալվի, ասել է TF1 աղբյուրը. «Նա թույլ է տվել, որ իր հարթակում տեղի ունենան անհամար իրավախախտումներ և հանցագործություններ՝ առանց որևէ բան անելու այն մեղմելու կամ [իրավապահ մարմինների հետ] համագործակցելու համար»: |
Բաժանորդագրվել լրահոսին