ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Պավել Դուրովին ձերբակալել են Փարիզում. նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում
01:12, 25.08.2024 | mamul.am
7876 | 0

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալել են Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում, հաղորդում է ֆրանսիական TF-1 հեռուստաալիքը։

Ֆրանսիայի օդային տրանսպորտի ժանդարմերիայի աշխատակիցները Դուրովին ձերբակալել են Ադրբեջանից ժամանած մասնավոր ինքնաթիռի թեքահարթակից իջնելուց անմիջապես հետո։

Դուրովի նկատմամբ Ֆրանսիայի Ազգային դատական ​​ոստիկանության դեպարտամենտը որոշում է կայացրել։ Նա կալանքի տակ կառնվի։

Օրդերը տրվել է այն պատճառով, որ Դուրովը չի համագործակցել Ֆրանսիայի անվտանգության ուժերի հետ, նշում է TF1-ը։ Ֆրանսիայի իշխանությունները նրան դիտարկում են` որպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների պոտենցիալ հանցակից:

Այս մեղադրանքներով Դուրովին կարող է սպառնալ 20 տարվա ազատազրկում։ Նա «անպայման» կձերբակալվի, ասել է TF1 աղբյուրը. «Նա թույլ է տվել, որ իր հարթակում տեղի ունենան անհամար իրավախախտումներ և հանցագործություններ՝ առանց որևէ բան անելու այն մեղմելու կամ [իրավապահ մարմինների հետ] համագործակցելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր