ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Բայդենը դատապարտել է ՌԴ ԶՈՒ-ի հարվածն Ուկրաինայի էներգահամակարգին
10:06, 27.08.2024 | mamul.am
3071 | 0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է ՌԴ ԶՈՒ կողմից Ուկրաինայի էներգահամակարգին հասցված զանգվածային հարվածը։ «Ուկրաինական իշխանությունները հայտնում են, որ հարձակումը հանգեցրել է խաղաղ ուկրաինացիների մահվան և էներգետիկ ենթակառուցվածքների ավելի քան 20 օբյեկտների վնասմանը։ Ես ամենախիստ ձևով դատապարտում եմ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմը և ուկրաինացի ժողովրդին խավարի մեջ ընկղմելու փորձերը։ Ռուսաստանը երբեք չի հաղթի Ուկրաինայում, և ուկրաինացիների ոգին երբեք չի կոտրվի»,- ասել է Բայդենը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր