ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Ռուսաստանը պատմական ռեկորդ է սահմանել արդյունաբերական թափոնների քանակով
23:30, 27.08.2024 | mamul.am
3213 | 0

Անցյալ տարի Ռուսաստանում արդյունաբերական թափոնների ծավալը հասել է ռեկորդային 9,3 միլիարդ տոննայի՝ 3 տոկոսով կամ 262 միլիոն տոննայով գերազանցելով 2022 թվականի ցուցանիշը: Այս թվերը FinExpertiza-ն հաշվարկել է Rosprirodnadzor-ի տվյալների հիման վրա։ Ընդ որում, ամբողջ երկրում նման թափոնների միայն 40%-ն է վերամշակվում, իսկ մի շարք շրջաններում չեն կարողանում հաղթահարել դրա հոսքը, գրում է Ведомости-ն։

Ամենախնդրահարույց իրավիճակն ստեղծվել է Կոմիում, Չեչնիայում, Կամչատկայի երկրամասում, Պրիմորիեում և Կալմիկիայում։ Ըստ FinExpertiza-ի նախագահ Ելենա Տրուբնիկովայի` այստեղ վերամշակված արդյունաբերական թափոնների զանգվածը 20 կամ ավելի անգամ պակաս է գոյացած զանգվածից, իսկ նախորդ ժամանակաշրջաններում կուտակված թափոնները հայտնվում են հեռացման վայրերում:

Արդյունաբերական թափոնների հիմնական գեներատորներն են եղել Կեմերովոյի մարզը (4,1 միլիարդ տոննա), Յակուտիան (860,4 միլիոն) և Կրասնոյարսկի երկրամասը (548,6 միլիոն տոննա):
Արդյունաբերական թափոնների հիմնական գեներատորներն են եղել Կեմերովոյի մարզը (4,1 միլիարդ տոննա), Յակուտիան (860,4 միլիոն) և Կրասնոյարսկի երկրամասը (548,6 միլիոն տոննա):

Առավելագույն ծավալը՝ 6 մլրդ տոննա կամ բոլոր ձեռնարկությունների թափոնների 64,9%-ը գոյանում է ածխի արդյունահանման արդյունքում։ Հակառեյթինգում երկրորդ տեղը զբաղեցնում է մետաղական հանքաքարերի արտադրությունը՝ 2,3 մլրդ տոննա, կամ 24,6%։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին