X սոցիալական ցանցը (նախկինում՝ Twitter) փորձարկում է հավելվածում տեսակոնֆերանսներ անցկացնելու հնարավորությունը։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է ընկերության աշխատակից Քրիս Փարքը։ «Սա արդեն իսկական հզոր այլընտրանք է Google Hangouts-ին, Zoom-ին, Newscrime-ին»,- գրել է նա: Նշվում է, որ սոցիալական ցանցը կկարողանա անցկացնել ինչպես ակնթարթային, այնպես էլ պլանավորված կոնֆերանսներ։ Բացի այդ, հնարավորություն կլինի նշելու հիմնական խոսնակներին կամ մասնակիցներին, ինչպես նաև ստանալու հավանումների/չհավանումների մասին ծանուցումներ դիտելիս:
|
Բաժանորդագրվել լրահոսին