ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Թրամփը ցմահ ազատազրկում է խոստացել Ցուկերբերգին
10:48, 29.08.2024 | mamul.am
4723 | 0

ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը 2020թ․ ընտրությունների ժամանակ իր դեմ դավադրություն էր նախապատրաստում, հաղորդում է Politico-ն:

Պարբերականը վկայակոչում է Թրամփի «Փրկել Ամերիկան» գիրքը, որը պետք է լույս տեսնի սեպտեմբերի 3-ին: Քաղաքական գործիչը պատմում է իր առաջին նախագահական ժամկետի ավարտին Ցուկերբերգի հետ հանդիպման մասին։

Թրամփը պնդում է, որ Ցուկերբերգն ու նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, 420 միլիոն դոլարի նվիրատվություն են արել, որպեսզի օգնեն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին 2020թ․ Covid-19 համավարակի ժամանակ ընտրություններ անցկացնել:Այդ գումարն ուղղվել է ձայների հաշվարկի համար նախատեսված նոր սարքավորումներին, ընտրատեղամասերի աշխատակիցների ուսուցմանը, անհատական պաշտպանության միջոցներին, ինչպես նաեւ փոստով քվեարկության կազմակերպմանը, գրում է NYT-ն:

Այս գործողությունները քննադատության են արժանացել պահպանողականների կողմից, որոնք կասկածում են, որ Ցուկերբերգը փորձել է ազդել քվեարկության ընթացքի վրա՝ Ջո Բայդենի հաղթանակն ապահովելու համար։

«Մենք ուշադիր հետևում ենք նրան, և եթե այս անգամ նա ինչ-որ անօրինական բան անի, ապա իր կյանքի մնացած մասը կանցկացնի բանտում, ինչպես մյուսները, ովքեր խարդախություն կկատարեն 2024 թվականի նախագահական ընտրություններում»,-ասել է Թրամփը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին