ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Սուրբ առաքյալ Անդրեյ Առաջինի բարձրագույն շքանշանով պարգևատրելու մասին: Լուկաշենկոն այսօր նշում է 70-ամյակը։ Շնորհավորական հեռագրում Պուտինը հայտարարել է, որ իրենց բարի հարաբերությունները լիովին անցել են ժամանակի փորձությունը: «Անկեղծորեն փայփայում եմ մեր բարի ընկերական հարաբերությունները, որոնք ամբողջությամբ անցել են ժամանակի փորձությունը, և, իհարկե, վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք այսուհետ ևս կանենք հնարավորը՝ ռուս-բելառուսական արդյունավետ համագործակցության ամրապնդման համար»,-ասվում է շնորհավորական հեռագրում։ |
Բաժանորդագրվել լրահոսին