Ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց Ռուբեն Վարդանյանի մասին․ «Շատ կարևոր հարցեր կան․ իսկ ի՞նչ տեղի ունեցավ։ Ինչպե՞ս ստացվեց, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից, ո՞վ խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը, ո՞վ գործուղեց ՀՀ, ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, խոստումներով, ո՞վ վերջում ասաց՝ գիտեք ինչ, մենք այդքան էլ լավ չենք ճանաչում՝ ինքն ով է, որովհետև ինքը, ոնց որ թե, այլ երկրի քաղաքացի է»,- հայտարարեց վարչապետը՝ հնչեցնելով հարցադրում․ «Այս հարցերին ուզո՞ւմ ենք պատասխան ունենալ, թե՞ ոչ»։ |