Միայն օգոստոսի 24-ին Կուրսկի շրջանի վրա ուկրաինական զինված ուժերի հարձակումը հետ մղելիս ուկրաինական ստորաբաժանումները տվել են մինչև 380 զոհ և վիրավոր։ Օգոստոսի սկզբից Ուկրաինայի զինված ուժերի կորուստների ընդհանուր թիվը հասել է 7000-ի, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ Օրվա ընթացքում Բորկի, Կորենևո, Կրեմյանոյե, Մալայա Լոկնյա բնակավայրերի ուղղությամբ հետ է մղվել ութ հարձակում, իսկ Սպալնոյեի, Օլգովկայի և Ռուսկայա Կոնոպելկայի ուղղությամբ հարձակումների փորձերը կասեցվել են։ Ոչնչացված տեխնիկայի թվում զեկույցում նշվում է մեկ տանկ և ութ զրահամեքենա։ Հաղորդվում է նաև, որ 5 ուկրաինացի զինվոր է հանձնվել։ Կուրսկի մարզում հարձակումներ են իրականացվել Ուկրաինայի զինված ուժերի 5 բրիգադների դիրքերի վրա: Սումիի շրջանում օպերատիվ-մարտավարական ավիացիան հարվածներ է հասցրել այն տարածքներին, որտեղ կենտրոնացված են 7 բրիգադների ռեզերվների անձնակազմը և զինտեխնիկան: |
Բաժանորդագրվել լրահոսին