Նորածինների առաջին խումբը պոլիոմելիտի դեմ պատվաստումներ է ստացել արշավի պաշտոնական մեկնարկից մեկ օր առաջ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և նրա գործընկերները սեպտեմբերի 1-ից կսկսեն Գազայի հատվածում երեխաների պոլիոմիելիտի դեմ պատվաստման արշավը, հայտնում է Associated Press-ը: Պատվաստումներ իրականացնելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ անկլավը հայտնել է պոլիոմիելիտի առաջին դեպքը վերջին 25 տարում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրել է, որ Գազայում կարող են լինել հարյուրավոր վարակվածներ, որոնք պարզապես դեռ ախտանիշներ չեն ցուցաբերում։ Օգոստոսի 25-ին հայտնի է դարձել Պաղեստինում պոլիոմիելիտի դեմ պատվաստելու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մտադրության մասին, որի շրջանակներում նախատեսվում է պատվաստել ավելի քան 640 հազար երեխայի։ Այդ նպատակով պատվաստանյութի 1,2 մլն չափաբաժին է հասցվել Գազա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ իրենք համաձայն չեն Գազայում պատվաստումների նպատակով մարդասիրական հրադադարի հաստատմանը։ Օգոստոսի 30-ին ԱՀԿ-ի օկուպացված պաղեստինյան տարածքների գծով ներկայացուցիչ Ռիչարդ Պիպերկորնը նախազգուշացրել է, որ Գազայում անհնար կլինի պատվաստումներ իրականացնել առանց հրադադարի։ Նա կոչ է արել անկլավում հակամարտող կողմերին դադարեցնել պայքարը քարոզարշավի ընթացքում։ Գազայի հատվածում մարտերը շարունակվում են 2023 թվականի հոկտեմբերի 7-ից՝ Իսրայելի հարավի վրա արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակումից հետո։ Հետո մոտ 1200 մարդ զոհվեց, ավելի քան 200-ը պատանդ վերցվեցին գրոհայինների կողմից։ Իսրայելի պաշտպանության ուժերը պատասխանել են՝ սկսելով «Երկաթե սուր» գործողությունը: Ավելի քան վեց ամսվա մարտերի ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 40,000-ը: |
Բաժանորդագրվել լրահոսին