ԱՄՆ-ի իշխանությունները Դոմինիկյան Հանրապետությունում առգրավել են Վենեսուելայի նախագահի ինքնաթիռը և տեղափոխել Ֆլորիդա, հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Նախագահն ինքնաթիռում չի եղել «Վաշինգթոնը կարծում է, որ ինքնաթիռը ձեռք է բերվել ամերիկյան պատժամիջոցների շրջանցմամբ։ Ինքնաթիռը երկուշաբթի օրը Դոմինիկյան Հանրապետությունից տեղափոխել են Ֆլորիդա: Մոտ 13 միլիոն դոլար արժողությամբ ինքնաթիռը վերջին մի քանի ամիսների ընթացքում գտնվում էր Դոմինիկյան Հանրապետությունում»,- նշված է հաղորդագրության մյեջ: |
Բաժանորդագրվել լրահոսին