ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Ուկրաինան քննադատել է Մոնղոլիային՝ Պուտինին չձերբակալելու համար
12:48, 03.09.2024 | mamul.am
3058 | 1

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Մոնղոլիա «ծանր հարված» է Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) և միջազգային քրեական իրավունքին, այս մասին X-ի իր էջում գրել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեորգի Տիխին։

Նրա խոսքով՝ «Մոնղոլիան իր գործողություններով օգնում է Ռուսաստանի նախագահին խուսափել արդարադատությունից»։ «Մենք կաշխատենք գործընկերների հետ՝ ապահովելու համար, որ Պուտինի նկատմամբ ՄՔԴ-ի պարտադիր ձերբակալման հրամանը չկատարելը հետևանքներ ունենա Ուլան Բատորի համար»,- նշել է Տիխին:

Հիշեցնենք՝ Մոնղոլիան ՄՔԴ Հռոմի ստատուտը վավերացրած երկիր է: 2023-ին այդ դատարանը ՌԴ նախագահին ձերբակալության օրդեր էր տվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր