Երկուշաբթի օրը՝ գիշերվա ժամը երկուսի մոտ, բանտարկյալները փորձել են փախչել Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայում գտնվող Մակալա բանտից։ BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարարըն։ «Նախնական զոհերի թիվը 129 է, այդ թվում՝ 24-ը՝ հրազենից՝ նախազգուշացումից հետո։ Մնացածը մահացել է հրմշտոցից և շնչահեղձությունից»,- ասել է Բիհանգոն։ Բանտային մի քանի շենքեր, այդ թվում՝ գրասենյակներ, գրանցամատյան, հիվանդասենյակ և սննդի խանութներ, ոչնչացվել է փախուստի փորձի ժամանակ բռնկված հրդեհից, ասել է Բիհանգոն։ Amnesty International-ի վերջին զեկույցի համաձայն՝ բանտը տեղավորում էր ավելի քան 12000 բանտարկյալ, թեև այն նախատեսված էր 1500 մարդու համար։ Իրավապաշտպանների զեկույցում ահազանգվում էր Մաքալայի «սարսափելի» պայմանների մասին։ ԿԺԴՀ արդարադատության նախարար Կոնստանտ Մութամբան դատապարտել է բանտից փախուստի փորձը՝ որպես «նախապես ծրագրված դիվերսիա»։ Սա առաջին բանտային փախուստը չէ այս երկրում: |
Բաժանորդագրվել լրահոսին