Հյուսիսային Կորեան մահապատժի է ենթարկել մի քանի պաշտոնյաների՝ հուլիսի վերջին տեղի ունեցած սաստիկ ջրհեղեղից հետո, որը հազարավոր մարդկանց կյանք խլեց երկրի հյուսիսային շրջանում, հայտնում է Chosun TV-ն։ Ջրհեղեղ` Հյուսիսային Կորեայում Ջագան նահանգի ամենաշատ տուժած շրջանում ավերիչ ջրհեղեղների հետևանքով մինչև մի քանի հազար մարդ կարող է զոհված լինել, հաղորդում է կաբելային հեռուստատեսությունը։ Ջրհեղեղ` Հյուսիսային Կորեայում Կիմ Չեն Ինը հուլիսի վերջին արտահերթ կուսակցության նիստի ժամանակ ասել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «լրջորեն անտեսել են» իրենց պարտականությունները և հետևաբար, պատասխանատու են զոհերի համար: Հյուսիսային Կորեայի քարոզչական ապարատը տարածել է լուսանկարներ, որտեղ Կիմը վերահսկում է աղետից հետո փրկարարական աշխատանքները, սակայն մահվան դեպքերի մասին չի հաղորդում: Ջրհեղեղ` Հյուսիսային Կորեայում |
Բաժանորդագրվել լրահոսին