Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ ««Կենտրոն» ՎՇ ղեկավարին խնդրել էի հեռացնել այս արհեստական ծածկերը։ Հարգելի երևանցիներ, բույսերը շնչառության և ոռոգման կարիք ունեն, չի կարելի նման նյութերով ծածկել հողի մակերեսը։ Հաջորդ քայլով, պետք է գրագետ կանաչապատել»։ |