ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«Բավական է կազմաքանդեք բանակը»․ Մհեր Մելքոնյան
17:12, 05.09.2024 | mamul.am
1716 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բանակը ցանկացած պետության հիմնական և կարևորագույն մասնիկն է։ Բանակի նկատմամաբ վերաբերմունքով և նրանում տիրող իրավիճակով կարելի է կարծիք կազմել պետության ղեկի մոտ գտնվող իշխանության մասին։
Հայաստանում վերջին տարիներին հաճախակի երևույթ են դարձել զորամասերում ժամկետային զինծառայողների մահը՝ ոչ մարտական պայմաններում։ Զինծառայողներից ոմանք մահանում են խորհրդավոր հանգամանքներում, ոմանք ինքնասպանություն են գործում, ոմանք էլ սպանության զոհ են դառնում։
Սեպտեմբերի 2-ին հերթական հաղորդում տարածվեց այն մասին, որ ժամը 10:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության գոտու մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ նախնական տվյալներով՝ իրեն հասցված մահացու հրազենային վիրավորումով:
Ինքնասպանության, սպանության, անվտանգության կանոնների խախտման հետևանքով զինվորների մահվան դեպքերը վկայում են բանակում կարգապահության բացակայության մասին։ Հայաստանի Հանրապետության ՊՆ-ի ու Գլխավոր շտաբի ղեկավարությունը բանակում խնդիրներ չեն լուծում և երևի ցանկություն էլ չունեն, քանի որ ավելի շատ զբաղված են ներքաղաքական ու ՔՊ-ական հակազգային խմբակի իշխանությունը պաշտպանելու և երկարաձգելու բնույթի հարցերով։
Արդյոք ժամանակը չէ՞ հասկանալու համար՝ որո՞նք են հայկական բանակում ինքնասպանություններ ծնող պատճառները։
Բավական է կազմաքանդեք բանակը․․․․
Եկեք ընդունենք, որ ձեր «թեթև» ձեռքով մեր բանակում խառնաշփոթ ու քաոս ստեղծեցիք, տիկնայ՛ք և պարոնա՛յք «երիտհեղափոխականներ»»։

Աղբյուրը` Մհեր Մելքոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր