Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով դատական նիստը։ Մեղադրյալ է համարվում Թորգոմ Ասատրյանը «2020-ի նոյեմբերի 9-ին ես եղել եմ ԱԺ-ում, իսկ որդիս՝ Թորգոմ Ասատրյանը, եկել էր իմ հետևից։ Իմ կողքին կանգնած էր։ Ապացույցներն էլ կան, որ իմ կողքին ա եղել։ Այդ ընթացքում Արարատ Միրզոյանին ծեծի են ենթարկել, ինչ-որ մեկը ոտքով հարվածել է Միրզոյանին, որը վերագրել են Թորգոմ Ասատրյանին՝ տղայիս, որովհետև այդ տղայի հագին անթև բաճկոն է եղել, որից իմ տղայի հագին էլ է եղել։ Մեղադրող կողմը ներկայացնում է, որ ենթադրաբար դա կարող է Թորգոմ Ասատրյանը լինի, որն էլ հիմք է հանդիսացել, որ 1 տարի 6 ամիս պահեն կալանքի տակ»,-լրագրողի հետ զրույցի ժամանակ նշեց մեղադրյալի հայրը՝ Նորայր Ասատրյանը։ |