ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքը քննարկում է Կիևի կողմից հեռահար հրթիռների կիրառումը և Ուկրաինայի համար կարևոր է համարել ռուսական տարածքում ռազմական թիրախներին հասնելը։ «ՆԱՏՕ-ի շրջանակներում այս թեմայի շուրջ քննարկում կա... Կարևոր է, որ Ուկրաինան հնարավորություն ունենա հասնելու Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախներին»,- գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Օսլոյում Սթոլթենբերգի ելույթը։ |