Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Ինչքան նոր ծառ կլրացներ քաղաքի կանաչ ֆոնդը և միջոցները ճիշտ ուղղությամբ կծախսվեին, եթե մասնագիտական թիմը ավելի ուժեղ լիներ։ Նկարի բոլոր բույսերը բարձր գնային սանդղակում են և պետք է 98% կպչողականություն ունենային։ Նկարները նոր արեցի Մոսկովյան փողոցում և Չարենց-Սայաթ-Նովա անկյունում։ Էլ ո՞րն է իմաստը 40 000-155 000 դրամ մեկ բույսի համար ծախսելու»: |